Կանանց զորացումը
- Հնդկաստան
- Իրաք
- Զիմբաբվե
- Կանայք առաջնորդություն են ստանձնում
VISTA ծրագիրը ստեղծվել է բռնության ենթարկված, վատ առողջական վիճակում գտնվող, անգրագետ կանանց զորացնելու համար: Այն սկսվել է 1985-ին Բանգալորի մոտակայքում: Ծրագիրը տեխնիկական կրթություն է տրամադրում կանանց՝ ուսուցանելով դերձակություն և ասեղնագործություն, ինչպես նաև սովորեցնում է գրել-կարդալ և հիմնարար գիտելիք է տրամադրում առողջության ու հիգիենայի մասին: Դասընթացներից հետո շատերն աշխատանքի են անցնում տեղի հագուստի արդյունաբերության ձեռնարկություններում, ուրիշներն էլ աշխատում են տնից՝ ավելացնելով ընտանիքի եկամուտը: Երեսուն գյուղերում բնակվող 2000-ից ավելի կանայք մասնակցել են բազմաթիվ կրթակարգերից բաղկացած այս ծրագրին:
Դերձակության ուսուցման ծրագիրը կանանց հմտություններ է սովորեցնում՝ իրենց սեփական բիզնեսը սկսելու և Իրաքի տնտեսական վերակառուցմանը մասնակցելու համար: Ծրագիրն ավարտողները կազմակերպում են շուկաներ՝ իրենց աշխատանքի արդյունքները ցուցադրելու և վաճառելու համար: Շուկաները հնարավորություն են տալիս ոչ միայն վաճառելու պատրաստված ապրանքները, այլև կիրառելու մարքետինգի և կառավարման ոլորտում ձեռք բերված գիտելիքները, ներգրավելու համայնքի այլ անդամներին:
60-80 կին վերապատրաստվել է՝ գետնանուշի կարագի մեքենան գործածելու համար, ինչը կարագը ձեռքով պատրաստելու համեմատ ավելի արդյունավետ ու հարմար է: Կանայք նաև փաթեթավորում և վաճառում են իրենց պատրաստած կարագը: Սա շատերին օգնել է ինքնավստահություն ձեռք բերել և տնտեսապես անկախանալ: Շատերն առաջին անգամ ի վիճակի են եղել վճարել իրենց երեխաների կրթության համար, շատերի ամուսիններն էլ, ոգևորվելով, հող են տրամադրել կանանց՝ գետնանուշ աճեցնելու համար:
2001 փետրվարին Մահարաշտրա նահանգի Վարվարհիր գյուղում «Ապրելու Արվեստը» սկսեց գյուղական զարգացման 5H ծրագիրը: Արդյունքում գյուղի 400 կին բարձրաձայնեց ալկոհոլից և գուտկայից կախվածության մասին (գուտկան ընդեղենի տեսակների, ծխախոտի և համեմունքների խառնուրդ է): Այսօր գյուղում ալկոհոլն արգելված է, և արդյունքում ընտանեկան բռնությունը զգալիորեն պակասել է: