Շրի Շրին՝ հոգևոր ուսուցիչ

Որպես ուսուցիչ՝ Շրի Շրին հոգևոր իմաստնությունը մատուցում է այնպես, որ առօրյա կյանքը բարձր արժեքներով ապրելը հասանելի է դառնում բոլորին: Նա նոր կյանք է տվել հինավուրց իմաստնություններին, ինչպես նաև ստեղծել է անհատի և հասարակության տրանսֆորմացմանը նպաստող նոր տեխնիկաներ, որոնցից է, օրինակ, Սուդարշան Կրիյան®: Այն ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց օգնել է թոթափել սթրեսը և էներգիայի ու ներքին լռության պաշարներ բացահայտել իրենց ամենօրյա կյանքում:

Շրի Շրին՝ խաղաղության դեսպան և մարդասիրական գործիչ

Շրի Շրին տարեկան 70-ից ավելի քաղաքներ է այցելում՝ ջատագովելով խաղաղությունն ու ոգեշնչելով շատերին՝ նախաձեռնելու մեծ տրանսֆորմացիաներ էթիկայի վրա հիմնված առաջնորդության, կոռուպցիան վերացնելու, հակամարտությունները կարգավորելու և  մարդկանց ու մոլորակի մասին հոգ տանելու միջոցով:

Շրի Շրին հիմնադրել է «Ապրելու Արվեստ» միջազգային, շահույթ չհետապնդող, կրթական և մարդասիրական կազմակերպությունը: «Ապրելու Արվեստի» կրթական և ինքնազարգացման ծրագրերը սթրեսից ձերբազատվելու և բարօրության զգացողությունը մեծացնելու հզոր գործիքներ են առաջարկում: Այս ծրագրերը, որ ներկայումս անցկացվում են 150-ից ավելի երկրներում, չափազանց օգտակար են եղել հասարակության ամենատարբեր խմբերի ու շերտերի մարդկանց համար: 1997-ից գործում է նաև «Ապրելու Արվեստի» քույր կազմակերպությունը՝ «Համամարդկային արժեքների միջազգային ասոցիացան», որը համակարգում է կենսակայուն զարգացման ծրագրեր, համամարդկային արժեքներ է սերմանում և նախաձեռնում է հակամարտությունների կարգավորում:

«Ապրելու Արվեստի» մարդասիրական ծրագրերն աջակցել են տարաբնույթ բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց՝ բնական աղետներից տուժածներին, պատերազմներ և ահաբեկչական հարձակումներ վերապրածներին, հակամարտող  համայնքներին, լուսանցքավորված խմբերի երեխաներին և այլոց: Շրի Շրիի կոչը ոգեշնչել է միլիոնավոր կամավորների՝ աշխարհի ամենատարբեր ճգնաժամային կետերում մարդասիրական գործունեություն ծավալելու համար:

Շրի Շրիի գործունեության մասին կարող եք իմանալ ավելին՝ այցելելով նրա պաշտոնական կայքէջը.

Որպես խաղաղության դեսպան՝ Շրի Շրին կարևոր աշխատանք է տանում՝ տարբեր հանրային ֆորումների և հավաքների ժամանակ ներկայացնելով ոչ-բռնության իր տեսլականը: Որպես չեզոք անձ, ում օրակարգը միայն խաղաղությունն է, նա էական դերակատարություն է ունեցել Կոլումբիայում, Իրաքում, Փղոսկրի Ափում, Կաշմիրում և Բիհարում հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու հարցում: Իր ելույթների ու նախաձեռնությունների միջոցով նա շարունակաբար շեշտում է համամարդկային արժեքներով առաջնորդվելու կարևորությունը, քանզի բոլորս պատկանում ենք նույն համամարդկային ընտանիքին: Մեր մոլորակի վրա տևական խաղաղության հասնելու համար նա ջանում է ամրապնդել ներդաշնակությունը կրոնների միջև և կոչ է անում բազմամշակութային կրթության՝ որպես մոլեռանդությունը (ֆանատիզմը) հաղթահարելու դեղամիջոց: 

ԱՅՑԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Oct 2-15

Art of Living International Center,
21st km Kanakapura Road, Udaypura, Bengaluru, Karnataka, India
Learn more

Oct 16-17

Regal Theater,
Perth, Australia
Learn more

Oct 18-19

Margaret Court Arena,
Melbourne, Australia
Learn more

Oct 20-22

ICC Sydney Theatre,
Sydney, Australia
Learn more

Oct 22-24

Aotea Centre,
Auckland, New Zealand
Learn more

Oct 25-28

Fiji,
Suva, Fiji
Learn more

Nov 1-3

Gujarat Ashram,
Nr. Ankalawadi Village,Vasad Sarsa Road, Vasad, Gujarat, India, 388306

Nov 3-7

Art of Living International Center,
21st km Kanakapura Road, Udaypura, Bengaluru, Karnataka, India

Nov 22-27

Art of Living International Center,
21st km Kanakapura Road, Udaypura, Bengaluru, Karnataka, India

ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՇՐԻ ՇՐԻԻ ՀԵՏ

-ն Թվիթերում