Բնության վերականգնում

«Ապրելու Արվեստը» մեր մոլորակի նկատմամբ խորին հարգանք է սերմանել հազարավոր մարդկանց սրտերում: Թեև Երկիր մոլորակը կազմված է ժայռերից, ավազից ու ջրից, այդուհանդերձ, հոգևոր արժեքները օգնում են մեզ՝ ընկալելու մեր մոլորակը որպես ապրող, կենսունակ մարմին, որն արձագանքում է մեր խնամքին և ուշադրությանը:

Ոգեշնչվելով Շրի Շրի Ռավի Շանկարի տեսլականով և թիմային աշխատանքի էներգիայով՝ աշխարհի տարբեր ծայրերում կամավորները իրականացրել են բնապահպանական նախագծեր, ինչպես, օրինակ՝ մեծամասշտաբ ծառատունկեր, ջրի կառավարում և պահպանություն՝ այդ թվում աղտոտված գետերի մաքրում և չորացած գետերի վերականգնում, ինչպես նաև տնտեսապես և օրգանապես կենսակայուն հողագործություն՝ առանց քիմիկատների օգտագործման:

«Մենք պետք է պահպանենք հողը: Հնում ամբողջ աշխարհում մարդիկ պաշտել են հողը, գետերը, լեռները, օդը: Մենք պետք է վերականգնենք այդ հինավուրց արժեքները և ժամանակին համահունչ տեսլական մշակենք՝ հանուն համընդհանուր զարգացման և բարեկեցության»:

~ Շրի Շրի Ռավի Շանկար

 

Արդյունքում

81 միլիոն ծառ է տնկվել

տարբեր բնապահպանական նախաձեռնությունների շրջանակներում:

9.6 միլիոն ծառ է տնկվել

36 երկրում և Հնդկաստանի 26 նահանգում՝ «Կանաչ Երկրագունդ» առաքելության շրջանակում:

48 գետ

վերականգնվել է ջրի պահպանության և գետերի վերականգնման ծրագրերի շրջանակում՝ Հնդկաստանի 4 նահանգում:

Ավելի քան 2,200,000 հողագործ և գյուղաբնակ երիտասարդ

վերապատրաստվել են Շրի Շրի Բնական գյուղատնտեսության ծրագրով:

40,310 աղբահավաքման նախագիծ

է իրագործվել:

Ավելի քան 15,000 զուգարան

է տեղադրվել հեռավոր վայրերում:

 

Մի քանի պատմություն

  • Դեպի կանաչը
  • Ջրի արդյունավետ կառավարում
  • Արժեքավոր ջրային ավազանների մաքրում
  • Ծաղիկների կոմպոստավորում
  • Տարածելով օրգանական հողագործությունը
  • «Ապրելու Արվեստը» զանգվածային ծավալներով ձեռնարկել է «Կանաչ Երկրագունդ» առաքելությունը՝ ՄԱԿ-ի Հազարամյակի քարոզարշավի (UNMC) և ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի (UNEP) հետ համատեղ: Կարճ ժամանակում «Կանաչ Երկրագունդ» առաքելությունը 9.6 միլիոնով ավելացրեց մոլորակի ծառերի թիվը: Սա տեղի ունեցավ բազմահազար կամավորների ջանքերով, որոնք պահպանում են բնիկ ծառատեսակները և տնկում դրանք: Կամավորների թիվը գնալով մեծանում է՝ մրցելով տնկված ծառերի թվի հետ և դարձնելով այս նախաձեռնությունը կլիմայական ճգնաժամը մեղմելուն ուղղված ամենամեծ գործոններից մեկը:

  • «Ապրելու Արվեստը» մի քանի նախաձեռնությունն է իրականացնում՝ ուղղված ջրային աղբյուրների պահպանությանը (օր. ջրի հավաքում, գետերի մաքրում), ինչպես նաև մաքուր ջրի մատակարարման աղբյուրների ավելացմանը (օր. գետերի վերականգնում):

    Հնդկաստանում 27 գետ վերականգնվել է

    Այժմ 22 գետեր ու վտակներ են վերականգնվում Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում: Հաճախակի երաշտների ու անբերրիության արդյունքում գյուղացիների համատարած ինքնասպանությունները վերափոխվել են հույսի ու առատության: Ավելի շատ ջուր ունենալով՝ գյուղացիներն ի վիճակի են շարունակելու զբաղվել հողագործությամբ, ձեռք բերել անհրաժեշտ գյուղտեխնիկա, աճեցնել շատ ջուր պահանջող բուսատեսակներ և դրական ակնկալիքներ ունենալ իրենց կյանքից:

    Ինչպես սա տեղի ունեցավ

    • Որդեգրվեց բազմաճյուղ մոտեցում:
    • Ջուրը բաքերում հավաքելու միջոցով թեթևացվեց երաշտից տուժող հեռավոր շրջանների վիճակը:
    • Գումար հավաքվեց գետերը, լճերն ու ջրանցքերը մաքրելու, խորացնելու և լայնացնելու համար:
    • Գետերի հուներից մեծ քանակությամբ տիղմ հեռացվեց: Այնուհետև այն օգտագործվեց մոտակա դաշտերը պարարտացնելու համար:
    • Վերալիցքավորվեցին ստորգետնյա ջրերը:
    • Կատարվեց անձրևաջրերի հավաքում և պահեստավորում:
    • Դասընթացներ անցկացվեցին՝ գյուղացիներին հողագործության ավանդական մեթոդներով վերակրթելու համար:
    • Ներգրավվեց համայնքը:

     

    «Մանկությանս օրերից ի վեր այսքան ջուր չէի տեսել նալլայում (ջրանցքում), ու նաև իմ ֆերմայում»:

    Պանդուրանգ, հողագործ, Մասկե գյուղ, Մահարաշտրա

    «Երիտասարդ ժամանակ ես գնում էի այս գետում լողալու: Բայց վերջին 20 տարիներին մենք պարզապես միայն ասում էինք, որ ժամանակին այստեղ գետ է եղել: Իսկ այս տարի ես նորից կարողացա վայելել այս գետում լողալու հաճույքը»:

    Ռամիկշան Սավանտ, թոշակառու ուսուցիչ

    «Վերջին 15 տարիների ընթացքում մեր գյուղը ջրի խնդիր է ունեցել: Մեր թաղում նույնիսկ խմելու ջուր էլ չկար: Ստիպված ենք եղել լոլիկ ու կորեկ աճեցնել, որից շատ գումար չես աշխատի: Հիմա մենք նորից սկսել ենք բրինձ աճեցնել: Մյուս տարի պլանավորում ենք ցորեն և շաքարեղեգ աճեցնել: Իմ 13 մետրանոց ջրհորում 10 մետր ջուր կա, իսկ վերջին երեք տարիներին այն ցամաքած էր: Սա շատ մեծ առաջքայլ է»:

    Հողագործ, Բալարամ, Վելոր, Թամիլ Նադու

  • «Մաքրագործվելու համար մենք միշտ գործածել ենք Գանգես և Յամունա սրբազան գետերի ջուրը, սակայն հիմա հասել ենք այնտեղ, որ պետք է ինքներս մաքրենք այս գետերը: Մենք կռիվ ենք մղում ջրի աղտոտման դեմ: Կառավարությունը չի կարող միայնակ անել այս գործը: Մենք պետք է միավորենք մեր ուժերը»:

    ~ Շրի Շրի Ռավի Շանկար

    2010 թվականին «Ապրելու Արվեստը» հազարավոր քաղաքացիների է մոբիլիզացրել Դելիում՝ «Մաքուր Յամունա» նախագծի շուրջ (Meri Dilli, Meri Yamuna):

    2015-ին Մահարաշտրա նահանգում Գոդավարի գետի հատակը մաքրվել է «Mazi Godhi, Mazi Aai Godavari» նախաձեռնության շրջանակում:

    Պամպայի մաքրման նախագծի իրագործումը սկսել է 2014 թվականի ապրիլին: Պամպան Հնդկաստանի Կերալա նահանգի երրորդ ամենաերկար գետն է, որին անվանում են «հարավային Գանգես»:

    Պամպայի նախագծի մասին

    • հեռացվել է 600 տոննա աղբ
    • ծրագրի վրա ծախսվել է 68,800 ժամ կամավորական ժամանակ
    • անհատական շփումների արդյունքում գետերի աղտոտման նկատմամբ զգայունություն է ձեռք բերել 3 միլիոն մարդ
    • ներգրավվել է ավելի քան 8000 կամավոր 14 շրջանից
    • Շրի Շրի Ռավի Շանկարի 8 Vidya Mandir դպրոցների 377 աշակերտ մասնակցել է նախաձեռնությանը
  • Միայն հինդուիստական կրոնի դավանողները Հնդկաստանում պաշտում են 330 միլիոն աստվածների ու աստվածուհիների: Այնքան էլ փոքր թիվ չէ: Կարելի է միայն պատկերացնել, թե որքան ծաղիկ է նվիրաբերվում այս աստվածություններին: Ու սա նաև ամեն օր հսկայածավալ աղբ է կուտակում: Այսպես սկսվեց «Տաճարների ծաղիկները կոմպոստի վերածելու» նախաձեռնությունը:

    «Ապրելու Արվեստը» նախատեսում է Հնդկաստանի տաճարներին կից բացել պինդ աղբի վերամշակման 40 գործարան:

    • ·    2015 թ. դեկտեմբերին 1,241 կգ տաճարային աղբ է վերամշակվել՝ ստեղծելով 414 կգ կոմպոստ (օրգանական պարարտանյութ)
    • ·    2016 թ. հունվարին 3,000 կգ տաճարային աղբ է վերամշակվել՝ ստեղծելով 1114 կգ կոմպոստ
  • «Ապրելու Արվեստը» նախաձեռնել է դասընթացներ, որոնց միջոցով խրախուսում է գյուղացիներին՝ վերադառնալ հողագործության ավանդական մեթոդների կիրառմանը՝ առանց վնասակար քիմիկատների և պեստիցիդների:

    Այժմ Հնդկաստանի Մահարաշտրա, Մադհյա Պրադեշ և Ռաջաստան նահանգներում ավելի քան 2,000,000 գյուղացի հողի բերրիությունը վերականգնելու և առատ բերք ունենալու փորձ է ձեռք բերել:

    «Օրգանական հողագործությունը կարող է էականորեն նվազեցնել արտադրական ծախսերը: Քիմիական հողագործության արտադրական ծախսերը չափազանց մեծ են: Օրինակ, 1 ակր (շուրջ կես հեկտար) հողի վրա նուռ աճեցնելու համար քիմիական հողագործություն կիրառելու դեպքում ծախսերը կկազմեն 100,000 ռուպի: Մյուս կողմից, նույն չափի հողի վրա օրգանական հողագործության միջոցով նուռ աճեցնելու դեպքում ծախսը կկազմի ընդամենը 5,000 ռուպի»: 

    Աշոկ Սաբադ, բնական հողագործության ուսուցիչ

     

    «Մոտ 20 տարի է, ինչ զբաղվում եմ հողագործությամբ: Նախկինում գործածում էի միայն թունաքիմիկատներ: Իսկ մոտ 8 տարի առաջ «Ապրելու Արվեստն» ինձ ծանոթացնեց օրգանական գյուղատնտեսության հետ, ինչը ես հիմա կիրառում եմ այն 100% վստահությամբ և միշտ լավ արդյունքներ եմ ունենում»:

    Շաշիկանտ Սալունքե, հողագործ Մահարաշտրայից