ՏԵՍԵ՛Ք, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԾԱՂԿՈՒՄ ՈՒ ՓԹԹՈՒՄ 

ART Excel ծրագիրՆ օգնում է երեխաներին դրական մոտեցումով հաղթահարել կյանքի մարտահրավերները:

ART Excel ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին կառավարել իրենց զգացմունքները շնչառության, յոգայի, մեդիտացիայի և դինամիկ խաղերի միջոցով:

Ծրագիրն օգնում է երեխաներին ավելի լավ ներգրավվել ստեղծագործական գործունեության մեջ, ինչպես նաև ավելի լավ արդյունքեր դրսևորել դպրոցում, սպորտում և միջանձնային հարաբերություններում:

Ծրագրի ընթացքում սովորած տեխնիկաններն օգնում են նրանց աճել որպես անհատներ և օգտագործել իրենց ներուժն իրենց երազանքներին հասնելու համար:

 

Երեք ժպտացող դեմքի ուրվագիծ, որը խորհրդանշում է երջանկություն կիսող համայնք։

ART Excel ծրագիրն օգնում է երեխաներին զարգացնել նախաձեռնողական կարողությունները, և դառնալ հավասարակշռված և առաջադեմ անհատներ:

Երկու երեխա խաղում են ծովափին՝ վայելելով ալիքները։ Պատկերն արտահայտում է ART Excel ծրագրի տված կյանքի հմտությունները։
Երեք ժպտացող դեմքի ուրվագիծ, որը խորհրդանշում է երջանկություն կիսող համայնք։

ART Excel ծրագիրն օգնում է երեխաներին զարգացնել նախաձեռնողական կարողությունները, և դառնալ հավասարակշռված և առաջադեմ անհատներ:

Ինչո՞ւ հենց ART Excel ծրագիրը?

ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԿՅԱՆՔ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԾՐԱԳԻՐ 

ART Excel-ը ակտիվ մասնակցությամբ երեխաներին ներգրավող ծրագիր է, որն օգնում է նրանց ավելի ամուր հարաբերություններ ստեղծել ընտանիքի ու ընկերների հետ, գերազանցության հասնել կրթության մեջ, ավելի ստեղծարար դառնալ և պատրաստ լինել ապագայի մարտահրավերներին։      

Ծրագիրը համակողմանի մոտեցում է ցուցաբերում և ներառում է՝:      

Սոցիալական բարօրություն: ART Excel ծրագիրը, օգտագործելով ինտերակտիվ խաղեր ու քննարկումներ, օգնում է երեխաներին սովորել համամարդկային արժեքներ, ինչպիսիք են կարեկցանքն ու բարությունը։ Ծրագիրն օգնում է վստահել սեփական ուժերին, ինչպես նաև վստահել շրջապատի մարդկանց։

Հուզական բարօրություն: ART Excel ծրագրի ընթացքում անցկացվող խմբային քննարկումներն ու ցուցադրություններն ավելացնում են երեխաների հուզական գիտակցությունը։ Նման գործողություններն օգնում են երեխաներին դժվար պահերին ավելի լավ կառավարել սեփական զգացմունքներն ու դիմակայել տարեկիցների ճնշումներին։ 

Ֆիզիկական բարօրություն: յոգան, շնչավարժանքներն ու այլ վարժություններն օգնում են երեխաներին ուժեղ և կենտրոնացած զգալ իրենց մարմնում։

Մտավոր բարօրություն: ART Excel-ը երեխաներին գործնական իմաստնություն է փոխանցում իրենց մտքերն ու զգացմունքները կառավարելու համար։ Ծրագիրը բարելավում է կենտրոնացումը՝ միաժամանակ օգնելով հաղթահարել սթրեսային իրավիճակները։ 

Մենք հենվում ենք 100-ից ավելի գիտական հետազոտությունների վրա։ Մեզ լուսաբանել են աշխարհի առաջատար լրատվամիջոցները

Ձախ ստորին անկյունում մասամբ թափանցիկ կարապի ֆոնային պատկեր

Առաջիկա դասընթացներ

Հաճախակի տրվող հարցեր

Արդյոք ծրագրի ընթացքում ուսուցանվող բոլոր տեխնիկաները հարմա՞ր են երեխաների համար։

ART Excel-ը հիմնված է հնագույն յոգայական տեխնիկաների ու վարժանքների վրա և մշակված է Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարի կողմից։ Ծրագիրը ձևավորվել է բարձր որակավորում և մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից։ Այն մշակվել է այնպես, որ երեխաները հեշտությամբ հասկանան ու իրականացնեն վարժանքները, և երեխաների անվտանգությունն ու բարօրությունը առաջնային տեղում են։ Այնպես որ, այո՛, ձեր երեխաները հեշտության կկարողանան կիրառել ART Excel ծրագրի ընթացքում ուսուցանվող տեխնիկաները։ 

Որո՞նք են մասնակցության նախապայմանները։

Նախապայմաններ չկան։ 8-12 տարեկան բոլոր երեխաները կարող են մասնակցել և օգտվել այն ամենից, ինչ առաջարկում է ART Excel ծրագիրը։

Իմ երեխան ինտրովերտ է և հնարավոր է՝ չմասնակցի այս ծրագրի բոլոր վարժանքներին։ Նա այնումենայնիվ օգուտ կքաղի՞ դրանից։

Այո, անշուշտ։ ART Excel ծրագիրը մշակվել է այնպես, որ օգնի ամաչկոտ երեխաներին հաղթահարել կաշկանդվածությունն ու խոսել։ Ժամանակի ընթացքում ձեր երեխան ինքնավստահ կդառնա, կսկսի մասնակցել և ընկերներ ձեռք կբերի։

Որքա՞ն է տևելու ամենօրյա պրակտիկան։

ART Excel-ը նաև երեխաներին տնային գործիքակազմ է փոխանցում։ Այն տևում է օրական 15-20 րոպե։

Կա՞ն ամրապնդող պարապմունքներ որոնց երեխաս կարող է մասնակցել ծրագիրն ավարտելուց հետո։

Այո, մենք կազմակերպում ենք հանդիպումներ, որպեսզի խրախուսենք երեխաների շարունակել կիրառել պրակտիկաներն ու ներգրավված մնալ։

ԱՌՆՉՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑ

Երջանիկ մայրն ու երեխան միասին նստած են, ինչը խորհրդանշում է Ճանաչի՛ր երեխայիդ սեմինարի շնորհիվ ձևավորված կապը

Ճանաչի՛ր երեխայիդ

Սովորե՛ք ձեր երեխային հասկանալու և նրան արձագանքելու պարզ միջոցներ

Այս ինտերակտիվ սեմինարն օգնում է ծնողներին այսօրվա արագընթաց աշխարհում կողմնորոշվել երեխաների դաստիարակության բարդ ճանապարհին: Սեմինարը կամրջում է ծնողների և երեխաների միջև հաղորդակցության բացը՝ նպաստելով ավելի ամուր ընտանեկան կապերի ձևավորմանը: 

Ճանաչի՛ր երեխայիդ սեմինարը հինավուրց իմաստնությունը համատեղում է ժամանակակից ծնողավարության տեխնիկաների հետ։ Ծրագիրը գործնական հմտություններ է փոխանցում, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ երեխայի հույզերն ու կարիքները։ Ինտերակտիվ դասաժամերի և վարժությունների միջոցով ծնողները սովորում են ստեղծել հոգատար միջավայր, որը նպաստում է երեխայի համակողմանի զարգացմանը։

 

Ինչո՞ւ ճանաչել ձեր երեխային։

Ավելի լավ հաղորդակցվել: սովորե՛ք ձեր երեխայի կարիքներին ականջալուր լինելու և դրանց արձագանքելու արդյունավետ միջոցներ 

Վստահություն ձևավորել: օգնե՛ք ձեր երեխային դրական մոտեցում ձևավորել և հավատալ սեփական ուժերին

Կառավարել սթրեսը: բացահայտե՛ք դժվարին իրավիճակները համբերությամբ կառավարելու տեխնիկաներ

44+ տարի

ծառայություն

180 երկրում

10,000-ից ավելի քաղաքում

40,000+

ուսուցիչ ու մարզիչ

800 մլն+

մասնակից

ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկար

Շրի Շրի Ռավի Շանկարը հոգևոր առաջնորդ է և խաղաղության դեսպան, ով սթրեսից և բռնությունից զերծ հասարակության կերտելու առաքելություն է ստանձնել։ Ամբողջ աշխարհում բարձր են գնահատում նրա ավանդը մարդկային երջանկության և համաշխարհային խաղաղության գործում 

Նա ստեղծել է Սուդարշան Կրիյա™ շնչառական տեխնիկան, որը կիրառում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Վերջինիս դրական ազդեցությունը քնի, իմունային համակարգի և ընդհանուր բարօրության վրա գովաբանվել է գիտնականների կողմից և ապացուցվել է էմպիրիկ հետազոտություններով

Խաղաղության դեսպան և հումանիտար առաջնորդ Շրի Շրի Ռավի Շանկար

Օգնե՛ք ձեր երեխաներին կառավարել իրենց յուրահատուկ ներուժն ու ստեղծագործականությունը