ԱՅՈ (YES!) ԱՍԵԼՈՒ ՈՒԺ ՏՈՒՐ ԴԵՌԱՀԱՍԻԴ

YES!-ը երիտասարդների հզորացման դասընթաց է, որն օգնում է ավելացնել վստահությունն ու կենտրոնացումը։

Յուրաքանչյուր ոք, ով անցել է դեռահասության տարիքով, գիտի, թե ինչ բարդ կարող են լինել այս տարիները։ Լավ գնահատականներ ստանալը, ճիշտ համալսարան ընդունվելը, մարմնում տեղի ունեցող փոփոխություններն ու բարդ սոցիալական դինամիկաները մի քանիսն են այն անթիվ խնդիրների, որոնց բախվում են դեռահասները։ Իմանալ, թե ո՛վ ես դու և ի՛նչն է իսկապես կարևոր․ այս գիտելիքը կարող է խարիսխ լինել դեռահասության տարիներին։

YES! ծրագիրն օգնում է դեռահասներին ուսումնասիրել իրենց ներքին համայնապատկերը, և իրենց իսկ ներսում գտնել տոկունության ու վստահության հսկայական պաշարներ։ Այն նաև գործնական հմտություններ է փոխանցում կյանքում ավելի լավ նավարկելու համար։ YES! ծրագրի ընթացքում ուսուցանվող մեդիտացիաները, շնչավարժանքներն ու ինտերակտիվ վարժություններն օգնում են դեռահասներին բացահայտել իրենց ինքնությունն ու մտավոր խաղաղություն գտնել։

Ձեռքերը վեր պարզած ցատկող անձնավորություն, որը խորհրդանշում է YES ծրագիրը։

Ասա YES! և դեռահասիդ կյանքի ամուր հիմք կառուցելու կարողություն տուր։ 

Նարնջագույն խորապատկերի վրա ժպտացող երիտասարդների խմբի պատկերն արտահայտում է դեռահասների դասընթացի զվարթ ոգին
Ձեռքերը վեր պարզած ցատկող անձնավորություն, որը խորհրդանշում է YES ծրագիրը։

Ասա YES! և դեռահասիդ կյանքի ամուր հիմք կառուցելու կարողություն տուր։ 

Ինչո՞ւ ընտրել YES!-ը։

Ծրագրի բովանդակությունը

YES!-Ը ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՊՐԵԼ ԻՐԵՆՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՅԱՆՔԸ

YES!-ը դասընթաց է, որը մշակված է մասնագետների կողմից, և որն անցկացնում են փորձառու ուսուցիչներ։ Ծրագիրն օգնում է դեռահասներին համակողմանի զարգացում ապրել։ Այն ներառում է ինտերակտիվ վարժություններ, այդ թվում՝: 

  • Մտավոր սթրեսը նվազեցնող վարժանքներ։
  • Կենտրոնացումը խթանող վարժություններ, որոնք օգնում են հաղթահարել քննությունների հետ կապված սթրեսը։
  • Դասաժամեր վերափոխող արժեքների շուրջ, ինչպիսիք են հարգանքն ու պատասխանատվությունը։
  • Խմբային վարժություններ, որոնք զարկ են տալիս առաջնորդական հմտություններին։
  • Իմաստալի և խորը հարաբերություններ ձևավորող միջավայր։
  • Լավատեսությունն ավելացնող շրջանակ։

Մենք հենվում ենք 100-ից ավելի գիտական հետազոտությունների վրա։ Մեզ լուսաբանել են աշխարհի առաջատար լրատվամիջոցները

Ձախ ստորին անկյունում մասամբ թափանցիկ կարապի ֆոնային պատկեր

Առաջիկա դասընթացներ

Հաճախակի տրվող հարցեր

Ինչպե՞ս այս ծրագիրը կօգնի բարելավել իմ դեռահասի ուսումն ու առողջությունը

YES! ծրագրի օգնությամբ ձեր դեռահասը կսովորի հանգստացնող մեդիտացիաներ, թարմացնող շնչավարժանքներ, ներառյալ Սուդարշան Կրիյան™։ Այս տեխնիկաների կանոնավոր կիրառումը կնվազեցնի սթրեսի մակարդակն ու բացասական մտքերի ծավալը, կբարելավի արյան շրջանառությունը, կօպտիմալացնի թթվածնի մակարդակն օրգանիզմում, կավելացնի մտքի հստակությունն ու կենտրոնացումը։ YES!-ը կօգնի ձեր դեռահասին ոչ միայն ավելի լավ սովորել, այլև ավելի առողջ կենսակերպ ձևավորել չափահաս կյանքի համար։

Արդյոք ծրագրի ընթացքում ուսուցանվող պրակտիկաները դպրոցի և ուսման հաշվի՞ն են արվելու։

YES!-ը մշակվել է որպես կարճաժամկետ ծրագիր, որպեսզի դեռահասները ստիպված չլինեն բացակայել դպրոցական դասերից։ Ծրագրից հետո ձեր երեխայից օրական 30 րոպե է պահանջվելու ուսուցանված պրակտիկաներն իրականացնելու համար։ Այս գործընթացների շնորհիվ ուսման արդյունավետությունն ավելանալու է, իսկ սթրեսի մակարդակը պակասելու է։ Արդյունքում ոչ միայն կրճատվելու է դասապատրաստմանը հատկացվող ժամանակը, այլև երեխաներն ավելի երջանիկ ու հանդարտ են լինելու։

Իմ դեռահասն ինտրովերտ է և գուցե չմասնակցի այս ծրագրի ընթացքում առաջարկվող վարժություններին։ Նա որևէ օգուտ կքաղի՞ ծրագրին մասնակցությունից։

Այո, անշուշտ։ YES!-ում մենք ապահով ու ներառական միջավայր ենք ստեղծում, որը թույլ է տալիս ամաչկոտ դեռահասներին հաղթահարել սահմանափակումներն ու խոսել, շփվել, թե՛ ծրագրի ընթացքում, և թե՛ դրա ավարտից հետո։

Ծրագրի ընթացքում իմ դեռահասը հարցեր տալու հնարավորություն ունենալո՞ւ է։

Այո, այս ծրագիրն ինտերակտիվ է։ Դեռահասներին խրախուսում ենք արտահայտել իրենց կարծիքներն ու դիտարկումները և փարատել կասկածները։ 

Ես ու իմ դեռահասը ոչ մի հարցում համաձայնության չենք գալիս։ Այս ծրագիրը կօգնի՞ բարելավել մեր հարաբերությունները։

YES!-ի ընթացքում մեդիտացիաների և Սուդարշան Կրիյայի™ հետ միասին ձեր դեռահասը բազմաթիվ նոր հմտություններ ձևավորող վարժություններ է սովորելու, որոնք նրան ավելի զգայուն են դարձնելու և բարելավելու են կյանքի հմտությունները։ Ծրագիրն օգնում է դեռահասներին ավելի պատասխանատու դառնալ, զարգացնել հաղորդակցման հմտություններն ու ավելի ապրումակցող լինել։

ԱՌՆՉՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑ

Մայրն ու դեռահաս տղան ժպտում են՝ խորհրդանշելով երջանիկ, փոխաջակցող ծնող-դեռահաս հարաբերությունները

Ճանաչի՛ր դեռահասիդ

Ավելի առողջ հարաբերություններ կառուցիր դեռահասիդ հետ

Դեռահասության տարիքը բարդ շրջան է թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար։ Ճանաչի՛ր դեռահասիդ աշխատարանը ծնողներին գործնական հմտություններ ու մտքեր է փոխանցում իրենց դեռահաս երեխայի առերեսած յուրահատուկ խնդիրները լուծելու համար։ 

«Ճանաչի՛ր դեռահասիդ» աշխատարանը համադրում է ծնողավարության ժամանակակից տեխնիկաներն ու ժամանակի փորձությունն անցած հնդկական իմաստնությունները, որպեսզի օգնի ծնողներին ավելի լավ հասկանալ և կապ հաստատել իրենց դեռահաս երեխաների հետ։ Ծրագիրը գործնական դասընթացի, հրահանգավորված վարժությունների և սթրեսազերծող տեխնիկաների համադրություն է, որն օգնում է բաց, աջակցող ու սնող միջավայր ստեղծել։

 

Ինչո՞ւ ճանաչել դեռահասիդ

Համամարդկային արժեքներ սերմանել: սովորե՛ք զգայուն, ուշադիր և բարի երեխաներ դաստիարակելու գործիքներ

Կոնֆլիկտներ լուծել: տիրապետե՛ք անհամաձայնություններն ու ապստամբ վարքագիծը կառավարելու տեխնիկաների

Ուղղորդել: օգնե՛ք ձեր դեռահասին իրազեկ որոշումներ կայացնել մասնագիտության ընտրության վերաբերյալ 

44+ տարի

ծառայություն

180 երկրում

10,000-ից ավելի քաղաքում

40,000+

ուսուցիչ ու մարզիչ

1 միլիարդ

մասնակից

ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկար

Շրի Շրի Ռավի Շանկարը հոգևոր առաջնորդ է և խաղաղության դեսպան, ով սթրեսից և բռնությունից զերծ հասարակության կերտելու առաքելություն է ստանձնել։ Ամբողջ աշխարհում բարձր են գնահատում նրա ավանդը մարդկային երջանկության և համաշխարհային խաղաղության գործում 

Նա ստեղծել է Սուդարշան Կրիյա™ շնչառական տեխնիկան, որը կիրառում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Վերջինիս դրական ազդեցությունը քնի, իմունային համակարգի և ընդհանուր բարօրության վրա գովաբանվել է գիտնականների կողմից և ապացուցվել է էմպիրիկ հետազոտություններով

Խաղաղության դեսպան և հումանիտար առաջնորդ Շրի Շրի Ռավի Շանկար

Սովորե՛ք վստահորեն և տոկունությամբ անցնել դեռահասության տարիքը